▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոյ» ` ՀՀԿ ԳՄ-ում՝. «Հրապարակ»

 

«Լուրերը, թե նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չեն քննարկվել Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները», այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ նիստը երկար է տևել հենց այդ պատճառով և բավականին թեժ է եղել։ Շվեյցարիայից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, որը նաև ՀՀԿ նախագահի քաղաքական գծով տեղակալն է, հարց է «բարձրացրել», թե ով որտեղից, ինչպես ցանկացել՝ հախուռն, առանց ասել-պայմանավորվելու, պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին։ Ներկաները շատ արագ հասկացել են, որ քարը նետված է երիտթևի կողմը՝ Շարմազանով, Կարեն Ավագյան։ Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում՝ հակադարձելով «ծերերի» ասածներին»։

Սերժ Սարգսյանն առանձնապես ակտիվ չի մասնակցել «քննարկմանը», սակայն վերջում պաշտպանել է երիտթևի դիրքորոշումը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին