▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրեդ Փիթը հրաժարվել է նկարահանվել բաց տեսարաններում


Բրեդ Փիթի մտերիմ ընկերը՝ Ֆրենկ Պոլլերան Esquire ամսագրի լրագրողներին որոշ տեղեկություններ է հաղորդել ընկերոջ մասին: Նրա խոսքերով, այն օրվանից, երբ Փիթը սկսել է հանդիպել Անջելինա Ջոլիին՝ հրաժարվել է բաց տեսարաններում նկարահանվելուց:

«Փիթը խենթանում է Ջոլիի համար: Մի օր ես նրանց բնակարան գնացի. Փիթն էր, Ջոլին և նրանց դուստրը՝ Զահարան, ով և հորն ասաց`
հայրի՛կ, մայրիկին էլի մենակ չես թողնելու չէ՞»,- պատմել է ընկերը:

Ավելին, Esquire-ում տված հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ ընտանիքն իր համար առաջին տեղում է:

«Ես երեխաներ շատ եմ սիրում, միշտ ցանկացել եմ, որ տանը քաոս լինի, չնայած երբեմն մենակ մնալու և թերթ կարդալու ցանկություն է լինում»,-ասել է Փիթը՝ հավելելով, որ նախքան Ջոլլիին հանդիպելը ինքը  թմրանյութեր է օգտագործել  և արդեն անդունդի եզրին է եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին