▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանա-ադրբեջանական համատեղ «օպերացիան»՝ Արցախում. «Politico»-ի աղմկահարույց բացահայտումը

«Politico» հեղինակավոր ամսագիրն ուշագրավ հոդված է տպագրել, որտեղ ասվում է, որ  2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից օրեր առաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ Թուրքիայում: Գաղտնի բանակցությունները նպատակ ունեին լուծելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությունը և հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Քննարկումների մասին տեղյակ բարձրաստիճան դիվանագետը «Politico»-ին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ դրվի Արցախի իննամսյա շրջափակմանը և թույլատրվի մարդասիրական օգնության շարասյունների մուտքը Հայաստանից: Ըստ բանագնացի՝ հանդիպմանը քննարկվել է, «թե ինչպես շարժել այդ արյունոտ բեռնատարները» և ապահովել, որ սնունդը և վառելիքը հասնի մոտ 100,000 բնակչի:

Իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, բացատրել է, որ քննարկումները պայմանավորված էին նրանով, որ Կրեմլը դեռևս պահպանում է ազդեցությունը տարածաշրջանում: «Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես, որ մենք այժմ վտանգավոր պահին ենք», - ասել էր ամերիկացի պաշտոնյան:

Սակայն, այդ հանդիպումից օրեր անց Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ, ինչն էլ արդյունքում հանգեցրեց Արցախի վերջնական հայաթափմանը և էթնիկ զտումների: Այստեղ, ինչպես ասում են, երևում են Մեծ Բրիտանիայի ականջները: Գաղտնիք չէ, որ հենց Լոնդոնը տապալեց ՌԴ և Ուկրաինայի միջև Ստամբուլում ընթացող խաղաղ բանակցությունները, որոնց արդյունքում կարող էր կանգնեցվել արյունահեղությունը: Լոնդոնը Զելենսկուն խոստացավ աջակցություն և կոչ արեց շարունակել կռվել: Արդյունքը՝ տեսնում ենք:  Տվյալ դեպքում էլ կարելի է կռահել, որ հենց Լոնդոնն էր Ալիևին նոր լայնածավալ ագրեսիա սկսելու քարտ-բլանշ տվել՝ թերևս ենթադրելով, որ եռակողմ՝ ՌԴ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումներն ի վերջո կարող են պտուղ տալ և Ալիևը հետ քայլ կանի: Ինչը, բնականաբար, Մեծ Բրիտանիայի ծրագրերի մեջ չէր մտնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին