▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները դադարել Նիկոլին *** հայտարարել»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները դադարել Նիկոլին դավաճան հայտարարել։ Ըստ վերջին հետազոտությունների, Նիկոլը չի սիրում, երբ իրեն «դավաճան» են անվանում, դրանից վատ է զգում, մոտը երբեմն առաջանում է ստամոքսի այրուցք (անգլերեն՝ iszhoga)։

Դրա համար էլ նա արգելել է ընդդիմադիրներին իրեն «դավաճան» անվանել, հակառակ դեպքում սպառնալով չվճարել պարգևավճարներ, հավելավճարներ, զրկել գործուղումներից, անգամ՝ ձերբակալել որոշ պատգամավորների։
Հանուն Հայաստանի Հանրապետության դինամիկ զարգացման իրենց համար բնականոն աշխատանքային պայմաններ ապահովելու համար, ընդդիմությունը որոշել է, որ Նիկոլն այլևս դավաճան չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին