Քիչ առաջ ՀՀ Նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի պատրաստվում երրորդ անգամ դառնալ նախագահ և նույնիսկ եթե լինեն սահմանադրական փոփոխություններ, ապա այդ ժամանակ ևս չի զբաղեցնի վարաչետի պաշտոնը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Կարծում եմ այս հայտարարությունը մեր քաղաքական դաշտում շատ ավելի անսպասելի էր, քան վարչապետի հրաժարականը: Սրանով նախագահ Սարգսյանը մի քանի հարցի շուրջ վերջակետ դրեց:
Նախ սրանով հօդս ցնդեցին բոլոր այն շահարկումները, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է շարունակել իր ղեկավարումը նախագահի պաշտոնավորման ժամկետը լրանալուց հետո: Նա մեկընդմիշը հստակություն մտցրեց այս հարցի շուրջ: Երկրոդ` նա շատ լավ հասկացնել տվեց, որ ոչ մի պաշտոնաթող նախագահ հանկարծ հույսեր չփայփայի, որ կարող է կրկին գամել իշխանական ղեկին:
Այս պարագայում ես ցանկաում եմ պարզապես շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին իր ազնվության համար: Այո´, սա իր կողմից ազնիվ և ողջունելի քայլ էր, և այդ քայլը նա արեց գալիք նախագահական ընտրություններից դեռ չորս տարի առաջ` առանց ինչ-որ ավելորդ ինտրիգներ պահպանելով:
Սրանով, սակայն, վերջ չդրվեց մեկ այլ, ինտրիգի. Ո՞վ է ի վերջո դառնալու երկրի վարչապետը: Ո՞ւմ կառաջարդի հանրապետական կուսակցությունն ի դեմս Սերժ Սարգսյանի: Հարցերի հարցը սա է, քանի որ այդ որոշումից կարող է կախված լինել մեր հետագա առնվազն 14 տարիների քաղաքական պատմությունը: Նկատի ունեմ հաջորդ վարաչեպտը կարող է և դառնալ երկրի նախագահ, եթե իհարկե սահմանադրությունը չփոխվի և դրա նպատակահարմարությունն անհետանա:
Սպասենք առաջիկա զարգացումներին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և, մասնավորապես ասել է` Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահ, չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: