2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին դեպքի որոշ մանրամասներ են պատմել:
Ինչպես փոխանցում է a1plus-ը` Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքերով դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսազանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:
Մայրը պատմել է, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով, մոտեցել կապիտանին և խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման եւ արյան կորստի հետևանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը: