▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքում շարունակվում են մարտի մեկից մեկնարկած ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները: Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները և մասնագիտացված մեկ կազմակերպություն:

Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:

Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների համապատասխան մասնագետների վերահսկողությամբ։ Ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը։ Այդ ընթացքում նախատեսվում է ձևավորել շուրջ 15 000 ծառ, որից 7000-ն արդեն էտվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին