▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը դադար է վերցրել․ Լեռան սեփականատերերի նոր շրջանակ է պարզվել

Հատիս լեռան վրա Հիսուսի արձանը կառուցելու մտադրության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից 7 ամիս է անցել, սակայն գաղափարի իրագործումը գործնական փուլ այդպես էլ չի մտել։

«Հետք»-ն է գրում ու նշում, որ տեղեկություններ է ստացել, որ Ծառուկյանն արձանի կառուցման ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցրել է։

«Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է դադարեցվել արձանի կառուցման ծրագիրը, ապա՝ արդյոք արձանի կառուցման այլ վայր է քննարկվում։ Անահիտ Ծառուկյանը մեր հարցերն անպատասխան թողեց։

Հատիսի գագաթին արձանի կառուցման ծրագրի դադարեցման մասին տեղեկությունը փորձեցինք ստուգել նաև պետական և համայնքային մարմիններից։ 

Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Հատիս լեռան վրա միայն ջրագիծ կառուցելու նախագծման թույլտվության համար է դիմել, որը ստացել է 2022 թ.-ի հուլիսին։

Շրջական միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ նախարարությունում և նախարարության ենթակա կառույցներում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան վրա կառուցապատում իրականացնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, հետեւաբար նախարարությունը եզրակացություն, համաձայնեցում կամ թույլատրող փաստաթուղթ չի տրամադրել։

Հատիսի գագաթին Հիսուսի արձանի կառուցման հիմնարկեքի արարողությունից հետո Գագիկ Ծառուկյանն իր երկու հարցազրույցներում փորձել է շրջանցել Հատիս լեռան վրա կառուցապատման հարցը։ Առաջին հարցազրույցում ( 2022 թ․-ի նոյեմբեր), որը բաղկացած էր երկու հարցից, Ծառուկյանը պատասխանում է իրեն քննադատող ակտիվիստներին՝ չպնդելով, որ Հիսուսի արձանը կառուցվելու է հենց Հատիս լեռան վրա։ Իսկ արդեն երկրորդ հարցազրույցում (2022 թ.-ի դեկտեմբեր), որն անհամեմատ ծավալուն էր՝ ոչ մի խոսք Հիսուսի արձանի կառուցման մասին։ Գործարարը միայն մի անորոշ հայտարարություն է անում առհասարակ կառուցելու, ինչ-որ բան ստեղծելու գաղափարի մասին։

Հատիսի նորահայտ սեփականատերերը 

Չնայած նրան, որ Հատիսի վրա կառուցապատման ծրագիրը կանգ է առել, «Հետքը» լեռան սեփականատերերի նոր շրջանակ է պարզել։ 2022 թ.-ի ամռանը Հատիսի վրա հողակտորներ են ձեռք բերել Ակունք համայնքի ՔՊ-ական ղեկավար Հունան Ռուբենյանի հետ փոխկապակցված անձը և «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը»,-գրում է «Հետք»-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին