▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը էլիտար տուն է նվիրել Ներսիկ Նազարյանի դստերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլի 29-ին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր եւ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել:

«Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, եւ դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում:

Ի դեպ, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, եւ էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, եւ «երբ ուզեն՝ փակվեն»:

Հարսանիքին չի մասնակցել նաեւ Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել  սանուհուն»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին