Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանը "սիրելի ժողովրդին" ուղղված Սերժ Սարգսյանի պատասխաններում հղում է կատարում ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված կազինոյի մասին հարցին:
Հիշեցնեմ, որ ժամանակին ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ոչ պակաս ձեւով էր դատափետում Զարուհուն: Բայց սա առեղծվածի մի կողմն է:
Ծառուկյան Գագիկը խոսում է նաեւ Բադեն Բադենի ինչ-որ տանը /ինչպես արդեն հանդիպեց մի քանի տեղ՝ իրեն պատկանող/ Սերժ Սարգսյանի հանգստանալու մասին... Այսինքն՝ կարծես թե ամառվա լարվածության պահին այդ տանը Սերժ Սարգսյանի հանգստանալուց տեղյակ մարդը տեղյակ է եղել նաեւ հանգստի կազինոյական ու փող տանուլ տալու հատվածներին....