▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը խոստացել է` նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին ՊՆ նախարար նշանակել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից: Ավելին, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել: Ի դեպ, վերջերս Գյումրու դեպքերի ֆոնին «վեր հառնած» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին հենց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, Բաբայանի թիմից էին նաև Անդրանիկ Թևանյանը, Էդիկ Անտինյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին