▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի տան մոտ տեսնելով Ռոբերտ Քոչարյանի ավտոմեքենաները` հետ է դարձել. «Հրապարակ»

«Պարզվում է՝ Հմայակ Հովհաննիսյանն այնքան էլ չի ստում, երբ ասում է, որ Քոչարյանը ծանր է տանում այն հանգամանքը, որ «խնամի» Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ պրոյեկտն ու նրա ղեկավարին հիմնովին իրենով է արել։ Առժամանակ առաջ, երբ Քոչարյանը հյուր է եղել Ծառուկյանին՝ նրա Առինջի տանը, Հովիկ Աբրահամյանը նույնպես գնացել է այնտեղ, տեսնելով Ռ. Քոչարյանի ավտոմեքենաները, առանց «խնամուն» այցելելու, մեքենաները շրջել, հետ է դարձել։ Ի դեպ, Ծառուկյանի տուն կարող են մտնել միայն բարձրաստիճան պերսոնները, նրանց թիկնապահներն սպասում են դրսում՝ տան «դռանը», բարձրաստիճաններին դռան մոտ դիմավորում են Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները, ուղեկցում հայտնի այգի՝ «դեղձի ծառերի» մեջ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին