▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին մանդատից չեն զրկի.galatv.am

 

«Ես կարծում եմ դադարը պայմանավորված է նրանով, որ նոր քաղաքական իրավիճակ է, եւ մարդիկ պետք է կարողանան քննարկել եւ որոշումներ կայացնել»: Այսպես բնութագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ԱԺ նիստերը բոյկոտելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, ասաց հետեւյալը. «Ըստ էության եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»:
ԱԺ նախագահի խոսքով՝ քաղաքականության մեջ եթե նախադեպեր են լինում, ապա դրանից հետո առաջնորդվում են այդ նույն նախադեպերով: Գ.Սահակյանը կարծում է, որ այս զարգացումներից հետո էլ ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում: Նա դեռ կսպասի Ծառուկյանի պատասխանին, քանի որ շտապելու տեղ չունի: «Երբ որ լիարժեքորեն պատասխանները կստանամ, այն հանգամանքները բացակայությունների հետ կապված, կլինի հայտարարություն»,- ասաց նա: Նա նշեց, որ Ծառուկյանի բացակայություններն ինքը դեռ հարգելի չի համարել: Անդրադառնալով ԲՀԿ-ի հրավիրած արտահերթ համագումարին՝ Գ.Սահակյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում եւ որ նրանք պետք է իրենց ռազմավարությունը մշակեն:

galatv.am-ը գրում է.«Ես կարծում եմ դադարը պայմանավորված է նրանով, որ նոր քաղաքական իրավիճակ է, եւ մարդիկ պետք է կարողանան քննարկել եւ որոշումներ կայացնել»: Այսպես բնութագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ԱԺ նիստերը բոյկոտելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, ասաց հետեւյալը. «Ըստ էության եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»:

ԱԺ նախագահի խոսքով՝ քաղաքականության մեջ եթե նախադեպեր են լինում, ապա դրանից հետո առաջնորդվում են այդ նույն նախադեպերով: Գ.Սահակյանը կարծում է, որ այս զարգացումներից հետո էլ ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում: Նա դեռ կսպասի Ծառուկյանի պատասխանին, քանի որ շտապելու տեղ չունի: «Երբ որ լիարժեքորեն պատասխանները կստանամ, այն հանգամանքները բացակայությունների հետ կապված, կլինի հայտարարություն»,-ասաց նա:

Նա նշեց, որ Ծառուկյանի բացակայություններն ինքը դեռ հարգելի չի համարել: Անդրադառնալով ԲՀԿ-ի հրավիրած արտահերթ համագումարին՝ Գ.Սահակյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում եւ որ նրանք պետք է իրենց ռազմավարությունը մշակեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին