Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցության խմբի հավաքի ժամանակ ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Ըստ «Aktifhaber.com» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մոտենալով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին, նրա հետ խոսել է Թուրքիայի` «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին զինամթերք վաճառելու վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին: Ըստ թուրքական աղբյուրի` Չավուշօղլուն, դիմելով Լավրովին, ասել է. «Դուք շատ լուրջ դիվանագետ եք և չպետք է հավատաք այդպիսի անլուրջ պնդումների: Պարոն նախագահը (Էրդողան) շատ հստակ հայտարարեց, ես էլ կկրկնեմ. եթե Թուրքիայի կողմից ԻՊ-ին օգնելու վերաբերյալ որևէ ապացույց ունեք, ապա ես պատրաստ եմ հրաժարական տալու, բայց եթե չկարողանաք ապացուցել Ձեր պնդումները, կհրավրեմ Ձեզ ցմահ հյուրընկալվելու Անթալիայում»: Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն Անվտանգության խորհրդին Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը զենք-զինամթերք ուղարկելու մասին փաստաթղթեր էր ներկայացրել:
Աղբյուր` Ermenihaber