«Ժողովուրդ»-ը գրում է․Քրեական հեղինակություն համարվող Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության պատճառների մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Պարզվել է, որ քրեական երկու հեղինակությունների՝ Ֆազի ու Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հարաբերությունները լարված են եղել 2018-ից աղջկա պատճառով։
Հանրայն հեռուստաընկերությանը քննիչ Արթուր Այվազյանը հայտնել է, որ Ռուստամ Ստեփանյանի նախկին ընկերուհին սկսկել է ընկերություն անել Սերգեյ Գրիգորյանի հետ։ Այս ընթացքում Ռուստամ Ստեփանյանի մտերիմներից մեկի ինսթագրամյան էջից հայհոյախառն արտահայտություններ են արվել այդ աղջկա էջում, որոնք վերաբերվել են այդ աղջկան ու Սերգեյ Գրիգորյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։