Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը, Սպորտբազան, Գրողների միության հանգստյան տունը Առողջապահության նախարարությունն այսօր վերցրել է իր տնօրինման տակ: Սրանք բոլորը պետական կառույցներ են, այդ թվում` Սպորտբազայի մի մասը, ու 3-ը միասին կարող են ընդունել շուրջ 600-700 հոգի մարդ։

168.am-ն է գրում և նշում, որ հյուրանոցների տնօրինությանը հրահանգված է հյուր չընդունել ու բոլոր աշխատողներին արձակուրդ ուղարկել վաղվանից։
Ըստ կայքի աղբյուրների` մյուս օրվանից այդ տարածքները դառնում են կարանտինային գոտի։
Կայքը եղեկությունը փորձել է ճշտել Առողջապահության նախարարությունից։ Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը զրույցում ասել է, որ տեղեկությունը սուտ է։


