Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջև։
AntiFake.am-ի տեղեկություններով՝ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։ Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը և այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։
Սուրեն Պապիկյանը քաշքշելով գրասենյակի տարածքից հեռացրել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկին։ Այժմ իրավիճակը հանդարտվել է։
Կայքը պարզաբանումներ ստանալու համար փորձել է կապվել Սուրեն Պապիկյանի և «ՔՊ» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն երկուսն էլ զանգերն անպատասխան են թողել։


