▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չելսի»-«Ատլետիկո» Մադրիդ 1-3. Եզրափակչում՝ մադրիդյան դերբի

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Լոնդոնի Չելսին սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մադրիդի Ատլետիկոյին:

Նախորդ խաղում թիմերը ցուցադրեցին կիսաեզրափակչին ոչ վայել ֆուտբոլ, սակայն այսօր իսկական թրիլլեր էր Սթեմֆորդ Բրիջում:

Արագ, տեմպային ֆուտբոլ, լեցուն գոլային պահերով և գոլերով: Առաջինը հաջողության հասան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, 36-րդ րոպեին Սեզաև Ասպիլիկուետայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆերնանդո Տորեսը: Սակայն մինչ ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Ադրիանը:

Սա լրացուցիչ խթան հանդիսացավ մադրիդցիների համար, ովքեր երկրորդ խաղակեսն անցկացրեցին բարձր կարգի ֆուտբոլ ցուցադրելով: Պետք է ընդգծել նաև Դիեգո Սիմեոնեյի հիանալի մարտավարություններն ու փոփոխությունները, որն էլ տվեց իր պտուղները: 60-րդ րոպեին փոխարինման դուրս ելած Սամուել Էտո՛Օ-ն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Դիեգո Կոստայի նկատմամբ, իսկ մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակեց 11մ հարված: Գնդակին մոտենալով Կոստան սկսեց դժգոհել խաղադաշտից, որի պատճառով արժանացավ դեղին քարտի, սակայն դրանից հետո հիանալի հարվածով առաջ մղեց իր թիմին՝ ոչ մի շանս չթողնելով Մարկ Շվարցերին: Հանդիպման վերջակետն էլ դրեց Արդա Թուրանը՝ 72-րդ րոպեին հեղինակած գոլի շնորհիվ:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը տեղի կունենա Լիսաբոնում, իրար դեմ կմրցեն Մադրիդյան Ատլետիկոն և Ռեալը, ով երեկ կատարյալ ֆիասկոյի ենթարկեց Մյունխենի Բավարիային (0-4):

Չելսի-Ատլետիկո Մադրիդ՝ 1-3 

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին