▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ դիմանում, պետք է հնչեցնեմ իմ կարծիքը...

Երբ առաջին անգամ ես հեռուստացույցով տեսա Արամին, ինձ համար պարզ էր, որ տաղանդ է, բացառիկ տաղանդ, բազմակողմանի տաղանդ:

Այդպիսիներն իմ աչքից չեն վրիպում...
Արամ ջան, հիմա ես քեզ հետ խոսում եմ ՖԲ-յան հեռավորությունից... Չնեղանաս, որ ասեմ, որ այն, ինչ անում էիր այն <<32 ատամներում>> քոնը չէր... դա հպանցիկ, թեթև, անցողիկ հումորային սքեչներ էին, որոնք քոնը չէին կարող լինել, բայց հենց երգեցիր... Աստված իմ...
Հիմա , դու գտար քո հարթությունը, քո արժանի հարթությունը, մեծ բեմը:
Արամ ջան, ես առաջին անգամ եմ իմ կարծիքը հայտնում` Եվրատեսիլի մրցույթում մասնակցած ոչ մեկի մասին չեմ խոսել, բայց քո մասին չեմ դիմանում, պետք է հնչեցնեմ իմ հիացական կարծիքը, հայտնեմ բոլորին, որ դու ամենաօժտվածն ես, ամենատաղանդավորն ես:

Երբ բարձրյալը մեկին օժտում է շնորհքով, օժտում է ամբողջապես, ուղնուծուծով, դու դա ես...
Քեզ, մեր ժողովրդի սիրելի... մաղթում եմ հաջողություն, ոչ միայն ես,, բոլոր , բոլորն են քեզ հայտնում, ինչքան դրական լիցքեր կա մեր մեջ սիրով ու հպարտությամբ հղում ենք քեզ...
ԱՐԺԱՆԻ ԵՍ...Վերջապես, մեզ մոտ մի բան, մի քայլ ճիշտ արվեց,,,,
Տար մեր սերն ու մաղթանքները քեզ հետ... ժողովրդի իսկական, ճշմարիտ սերը ՈՒԺ է... վերցրու և պահիր այն քո արժանի հոգում...
Սիրում և համբուրում ենք...

 

Երգչուհի Մարիետա Բադալյան


Հիշեցնենք, որ youtube-ում Արամ МP3-ի Not Alone երգի դիտումների քանակը մեկ շաբաթում հասել է ավելի քան 1.000.000-ի.  Արամ МP3-ը Եվրատեսիլ-2014 երգի մրցույթում  ելույթ կունենա մայիսի 6–ի կիսաեզրափակչին. եզրափակիչը մայիսի 10-ին է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին