▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սուրեն Պապիկյանը կադրեր է ներկայացրել սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհից

«Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» ԱՍԹ-ն

Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողների մասին

Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնակչությանը

Թշնամու խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանում լարվածությունը նվազել է. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն Իջևանից

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք. Արմեն Աշոտյան

ՀՀ ԶՈւ-երը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. Փաշինյան

Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք․ «Լիդիան Արմենիան»-ի հայտարարությունը

Զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաև նոր շուկաներ դեպի հարավ

Ցավում եմ... Համազգեստս էլ միշտ պատրաստ պահարանումս դրած ա. Աշոտ Փաշինյան

«Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլում»

Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը

Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու պայքար է. Միքայել Մինասյան

ԱԻՆ-ը տեսանյութ է ներկայացրել Գյումրիի երեկվա բնական աղետից

Տեսանյութ, թե ինչպե՞ս է հայկական կողմը խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն

Հայկական կողմը ևս երկու զոհ ունի. Պաշտպանության նախարարություն

«Անջատել են ապրիլյան պատերազմում զոհված զինվորի ընտանիքի գազը»

Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման հարցով. Ցոլակյան

Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից

Ովքեր են հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողները

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայկական կողմը 2 զոհ ունի

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է ևս 5 զոհի մասին

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է նրանց սպանվելու լուրը

Ադրբեջանցիներն ուղարկել են գլխատված Քյարամի նկարը, «մաղթում» են տանջանքներ ու մահ. Նազենի Հովհաննիսյան

Սպանվել է Ադրբեջանի 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Դեսպան Ժոնաթան Լաքոթը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին բաժանել է ֆրանսիական ուտեստներ

Հայրենադարձները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները. ՊԵԿ

Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Արփի Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնում Էրեբունի ԲԿ-ին

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք...Նիկոլ Փաշինյանի տեսանյութն ու թումանյանական ասմունքը

Տիկի՛ն Ալիևա, մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք. Արփինե Հովհաննիսյան

Վերջը ուշադիր նայեք․ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել ադրբեջանական հենակետը ոչնչացնելու մասին

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները

Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք

Մահացել է ևս 8 անձ, վարակվածների թիվն աճել է 339-ով` հասնելով 32490-ի

Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Կաթողիկոս

Գիշերը հակառակորդի տանկի շարժ է գրանցվել, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր և փաստեր է ներկայացրել Կապանից ու Սիսիանից

Ամբողջ գիշեր խաղաղ է անցել. Սիփան Փաշինյան

Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները. Ի՞նչ են զեկուցել Փաշինյանին

«Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն

Ուզում եմ ի լուր բոլորի տեղեկացնել, որ հաջողությամբ հաղթահարել ենք հիվանդությունը. Վահե Էնֆիաջյան

Չեմ կարողանում ընկալել, թե այդ ի՞նչն է այդքան վախեցնում հային բանակցել հայի հետ․ Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ցավում եմ, որ հասել ենք քաղաքական-սահմանադրական- իրար հասկանալու այս տխուր վիճակին: Պառլամենտում բոյկոտներ ու կոշտ հակադարձումներ, հանրային խոսքում` իրար պիտակավորում, բզկտում կամ մարդկային իմաստով միմյանց ոչնչացնում, համաճարակի դեմ միասնական պայքարի տեղը կամ ազգային օրակարգի առաջնահերթությունների համատեղ որոշման փոխարեն ունենք այլ` չգիտես ինչ օրակարգեր։

էլի եմ ասում: Երբեք մի վախեցեք բանակցելուց։ Իսկ թե ում հետ եք պատրաստ բանակցել, կախված է ձեր արժեքներից, ազգայինի ձեր պատկերացումներից, սիրո ընկալումից ու հենց հային խաղաղություն բերելու մոտիվացիայից:

Պարբերաբար եմ ասում` մեր ազգային հարցերի լուծման համար կա մեկ ճիշտ գործիք՝ բանակցություններ։ Երկու տարի է պատասխանը քաղաքական միավորներից զրո է, ու ամենացավալին` իշխող կամ պետական ինստիտուտների մակարդակի ընդդիմացողներիցն է։

Փորձեմ հակիրճ անդրադառնալ վարքագծային և ընկալումների հարցին։

Երկու տարի է իշխող խմբերի մոտ ավելի շատ իրավիճակից օգտվելու մոտեցում եմ նկատում։ Իրականում դա վերջին 30 տարիների նույնական վարքագիծն է։ Միգուցե դրա համար է, որ իմ համար նախկին ու ներկա սահմանը չկա, կա արժեքային ընկալում, որ դա պարզապես իշխողների վարքագիծ է։

Ընդդիմադիրների հարցն այլ է։ Իսկ մեզ դրանից ի՞նչ։ Դե եթե հատուկ ոչինչ, ապա էլ ինչ, գնա դու էլ համոզի։ Լավ, համոզում եմ, բայց երևի ես էլ այնպես կարևոր մեկը չեմ, ում ասածը բանի տեղ կդնեն։ Ընդունում եմ։ Ներողություն, բայց արդյունքս զրո է։ Չի ստացվում։ Բայց հույսս չեմ կորցնում, որ կգտնվի այն ճիշտ մեկը, ով կասի` դե եկեք... ու արդյունք կունենանք։

Հասարակ մարդիկ։ Այստեղ ամենացավալին է, քանի որ ով համարում է, որ պետք է արձագանքի, ընդամենը նույն բանն է ասում` իսկ ու՞մ հետ բանակցենք ու... մի էջ պիտակներ։ Ժողովուրդ, ինձ կասե՞ք, բա ինչի՞ այդ հարցը չեք տալիս Ադրբեջանի հետ բանակցելուց։ Ալիևյան կլան ասելուց ես ունեմ մի քանի ասոցիացիա՝ թշնամի, որը մեզ պարզապես ցանկանում է ոչնչացնել, ու բաց կրակում է իմ հայրենակցի վրա (մեր 18-20 տարեկան զինվորի կամ ցանկացած տարիքի սպայի վրա), կոռուպցիա (ու այդ գումարները օգտագործում մեր դեմ), բռնապետ, ժողովրդավության թշնամի, ֆեոդալ և այլն, և այլն: Բայց հենց հարցը գալիս է բանակցելուն, թշնամի Ալիևի հետ գնում ենք խոսալու և ընդունում ենք նրան, իսկ իրար կողքի ապրող հայի հետ` ոչ։

Չեմ կարողանում ընկալել, թե այդ ինչն է այդքան վախեցնում հային բանակցել հայի հետ։ Իրականում պատասխանն ունեմ։

Հ.Գ. Որևէ հայի կողմից պատճառած ցավն իմ համար երբեք չի կարող լինել ավելին, քան թուրքի կամ ադրբեջանցու պատրաստակամությունն այլ հայի ցավ պատճառելը, այլ հային կյանքից զրկելը կամ երազելը` մեզ ոչնչացնելու։

Հ.Գ.-2 «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց» ( “Let us never negotiate out of fear, but let us never fear to negotiate.” ) Քենեդու այս խոսքերն իսկապես նաև մեզ համար են:

Հ.Գ.-3 Որևէ հայի ցավ պատճառելն ինձ համար անթույլատրելի է` լինի դա հայի թե որևէ այլ ազգության ներկայացուցչի կողմից։ Իսկ ներելու պատրաստակամությունն սկսվում է հենց հայից, ոչ թե այլ ազգերի ներկայացուցիչներից։ Իսկ ներել իմանալու ունակությունը՝ նույնն է, ինչ սիրել իմանալը։ Արդյո՞ք գիտենք սիրել: Հարցրեք ինքներդ ձեզ ու պատասխանեք ինքներդ ձեզ, թե ում հետ պետք է կարողանանք բանակցել իսկսզբանե։

Առողջություն բոլորին։ Աստված պահապան մեր ժողովրդին»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին