▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք զինված են եղել

Տեր և Տիկին Սարգսյաններն այցելել​ են​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հեղափոխությունը սրբել է այդ անցյալը․ Մարիա Կարապետյան

Հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն Սմերչը, Բուկը․․․ Զաքարյանը՝ Փաշինյանին

ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում

КамАЗ-ով Երևանում 10-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան

Ժողովուրդ ջան, էսօր էլ ենք Կապանում մնալու, հանգիստ քնեք

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը կհրապարակեմ․ վարչապետ

Ռուսաստանում օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Բոլորն աչքին «Աշոտյան» են թվում․ Մարուքյանը պատասխանել է Փաշինյանին

Եթե Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին

«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-ում չինական վիրուսի հնարավոր թափանցումը կանխելու. . .

Խախտումներ Քաղավիացիայի կոմիտեում․ հարուցվել է քրեական գործ

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

2 օր առաջ ինչ-որ մարդիկ հայհոյախառը բառապաշար օգտագործեցին ԱԺ-ում․ այդ մարդկանցով պետք է. . .

ՍԴ անդամներ, խնդրում ենք՝մի պայքարեք սեփական ժողովրդի, երկրի ապագայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ այդ ճանապարհը փակված է․ Նիկոլ Փաշինյան

Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչու՞ չէիք փակում սորոսական գրասենյակները, վա՞տ բան էր՝. . .

Զվարճալի տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մասնակցությամբ

Տաթևիկ Ռևազյանի նկատմամբ ամենաստոր լրատվական արշավն է եղել․ Նիկոլ Փաշինյան

Իմ գրպաններում միլիարդներ ու 20-25 լրատվամիջոցներ չկան․ Նիկոլ Փաշինյան

2010-ին Կոշում դիմակավորված անձինք հարձակվել էին ինձ վրա․ այդ փաստի առթիվ էին կանչել ՀՔԾ․ Փաշինյան

Հիմա մեզ մեղադրում են, թե ինչի Կուտոյանին չէիք հետևում, որ ինքնասպանությունը կանխեիք. Նիկոլ Փաշինյան

Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն՝ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի ժառանգությունը ընդունելի՞ է, թե՞ ոչ

Վեթինգն օդի մեջ է, օլիգարխները պուպուշ գործարարներ են, սաշիկի 50 տոկոսից ձեն-ձուն չկա. Արամ Մանուկյան

Սա նախագիծ է, պաշտոնական չէ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ տարբերանշանի փոփոխության մասին

«Կարգին հաղորդում»-ը հիշեցի, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ ու հայտնվում ա հիմար վիճակում. Փաշինյան

Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել ու չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

Ոմանք հույս ունեն բոլորի կողմից մերժված մեկին դարձնել Արցախի նախագահ. Նիկոլ Փաշինյան

Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը․ Նիկոլ Փաշինյան

Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստերը Նիկոլ Փաշինյանից

Այստեղ զգում ես հայկական ներկայությունը. Արմեն Սարգսյանը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում

ՀՔԾ խոսնակը՝ վարչապետի` ՀՔԾ «գաղտնի» այցի վերաբերյալ

Էս որոշումը, որ ընդունվել էր, ամբողջ հանրապետությունով աղմուկ էր. Նիկոլ Փաշինյան

Շնորհակալ եմ, որ ինձ ասում են պալատական. Արման Նուռը՝ իրեն պիտակավորողերի և քաղաքականության մասին

ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

Էնջլը՝ ԱՄՆ-ում ունեցած դժվարությունների, կյանքը 0-ից սկսելու, Հայաստան վերադառնալու պատճառի մասին

Եկել էինք տալու, բայց շատ ավելի ստացանք..Նաիրի Գրեյս Բարդակջյան

Կապանում տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մեծ մամուլի ասուլիսը. Ուղիղ

Էդ զենք ե՞ք բերել ԱԺ նիստերի դահլիճ. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորին

Ինչ-որ առումով ես հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան. Արմեն Սարգսյան

Երկրաշարժ Թուրքիայում՝ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ

Ընդդիմությունը կզբաղվի «Հին Երեւան» պրոյեկտով. Ճարտարապետը Մեսչյանի ընկերն է

«էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձն իր քայլը տարօրինակ կերպով է բացատրել

Պապս Գազ-21 ուներ ու ես խնդրում էի, որ մեջի ռադիոյի 3-րդ կոճակը չսեղմի․ Արայիկ Հարությունյան

Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը. Վազգեն Մանուկյան

Չեմ ուզում անդրադառնալ ԱԺ ամբիոնից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին

Tert.am-ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ-ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ-ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։ Հարցազրույցը` ստորև։

-Պարոն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:

Նրանք կամ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կամ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:

Կուսակցության ղեկավար մարմնի կազմից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:

-Այո, որ վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:

-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:

Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ական ուսանողներն են վերջերս քաղաքական օրակարգում, խնդիրներ ու պահանջներ ունեն, ի՞նչ կասեք այդ մասին, հետևո՞ւմ եք գործընթացներին:

Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:

Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին