▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ողջունում օլիգարխներին որպես գործարար ընդունելու Փաշինյանի գործելաոճը. նախկին փոխթաղապետ

Չեմ ողջունում օլիգարխներին որպես գործարար ընդունելու Նիկոլի գործելաոճը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը։

Նա մասնավորապես նշել է.

«Չեմ ողջունում օլիգարխներին որպես գործարար ընդունելու Նիկոլի գործելաոճը։ Բոլորս էլ լավ հիշում ենք ընդիմադիր Նիկոլի մեղադրական ելույթները նրանց հասցեին։ Փաստորեն իրավիճակ է փոխվել՝ արդեն նվերներ են ընդունվում գույքի և գումարի տեսքով։ Լեգիտիմացվեց անցյալում նրանց  թույլ տված արարքները»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը։

«Հայկ Մարությանի մասին: Ինչքան որ ճանաչում եմ՝ կոռուպցիոն գործողությունների մեջ նրան մեղադրելը միայն ժպիտ է առաջացնում։ Այլ բան է Լֆիկի անցյալը մոռանալը, որից բոլորս ենք տեղյակ, ու նրանից քաղաքի համար նվեր ընդունելն  անընդունելի եմ համարում։ Զարմանում եմ ավագանու այն անդամների լռությունից , որոնք Լֆիկի (ու նրա նմանների) արարքներից տեղյակ էին, և թույլ են տվել նման բան ։

Մի անգամ էլ հիշեցնեմ, երբեք մի մոռացեք՝ ո՞վ էիք ու ինչի՞ համար էիք պայքարում։ Պաշտոնը անցողիկ է», գրել է Աջափնյակի նախկին փոխթաղապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին