▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ զարմանա, եթե Աբխազիան ստիպված լինի կրկին դառնալ Վրաստանի մաս»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Աբխազիայում հասունացել է մի ճգնաժամ, որը առաջիկայում կարող է հանգեցնել այդ պետության քայքայման՝ Արցախի օրինակով։

Աբխազները չեն ցանկանում ռուսական ընկերությունների մուտքն այդ կիսաճանաչված երկիր, չեն ցանկանում որևէ կապ ունենալ Ռուսաստանի հետ, բայց պահանջում են, որ Ռուսաստանը ապահովի Աբխազիայի անվտանգությունը և անընդհատ սնուցի աբխազական պետական բյուջեն։

Վերջերս էլ Աբխազիայում մեծ բողոքի ակցիաներ եղան, որոնց հետևանքով երկրի կառավարությունը հրաժարվեց Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանավորվածություններից։

Ստացվում է՝ աբխազներն ուզում են ստանալ Ռուսաստանից անաշխատ փողեր, բայց թույլ չտալ, որ ռուսական ընկերությունները շահույթ ստանան Աբխազիայի շուկայից։

Հիմա էլ Ռուսաստանը որոշել է պատժել և էլեկտրաէներգիա տրամադրել շուկայական գներով, իսկ Աբխազիայի պետական բյուջեն այդքան փող չունի։ Միաժամանակ Աբխազիայի պետական աշխատողները վճարվում էին ՌԴ պետական բյուջեից։ Հիմա դա էլ է դադարեցրել Ռուսաստանը։

Չեմ զարմանա, եթե առաջիկա ամիսներին Աբխազիան այնպիսի կոլապսի մեջ ընկնի, որ ստիպված լինի կրկին դառնալ Վրաստանի մաս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին