▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ զարմանա, եթե մի օր Նիկոլը հայտարարի՝ ժողովո՛ւրդ, փախչելու ճանապարհներ գիտեմ Հայաստանից. Արտակ Զաքարյան

«Ես չեմ զարմանա, եթե մի օր էդ նույն Նիկոլը հայտարարի՝ ժողովո՛ւրդ, փախչելու ճանապարհներ գիտեմ Հայաստանից: Ի՞նչ է նշանակում՝ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ: Այսինքն՝ հանրապետության կենսական նշանակություն ունեցող կոմունիկացիաները փակում են»,- այս մասին «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Եթե դելիմիտացիա և դեմարկացիա անելուց հետո դա լիներ, ես կասեի՝ դե, երևի թե այդտեղ սահմանային գոտի է, սահմանի ապօրինի խախտումներ թույլ չտալու համար այդ մարդիկ վերահսկում են իրենց ճանապարհները, բայց այս իրավիճակում նման քամահրանքով վերաբերվել ՀՀ քաղաքացիների կենսական խնդիրներին, էլ չեմ ասում՝ անվտանգությանը, ուղղակի աբսուրդ է»,- հավելել է Զաքարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին