▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ զարմանա, որ ղուշբաս Արփի Դավոյանին նշանակի ռազմական ավիացիայի վարչության պետ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Եթե Նիկոլ Փաշինյանը իր հետ քայլած Չալո շանը Աժ պատգամավոր դարձնի, ինչպես կայսր Կալիգուլան իր ձիուն սենատոր էր դարձրել, Նիկոլին քծնող իշխանավորները, նրան գովերգող սազանդարներն ասելու են՝ ինչպիսի՜ իմաստուն քայլ, հեղափոխության քայլող խորհրդանիշը, մարդու բարեկամը արժանի է նման մեծարանքի։

Ես չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանը ղուշբաս Արփի Դավոյանին նշանակի ռազմական ավիացիայի վարչության պետ, կոկորդիլոսաբուծության մասնագետ Գարիկ Սարգսյանին՝ ՀՀ դեսպան կոկորդիլոսներով առատ Ամազոնի հովտում։ Աստված եթե մեկին պատժում է, նրան իսպառ զրկում է բանականությունից, Հայաստանում կռապաշտ հազարավորներ կան, որոնք տարրական տրամաբանությունից զատ գոնե կենդանու առողջ բնազդ էլ չունեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին