▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն ըմբռնում..Զուրաբյանի խոսքը կիսատ մնաց

 

20 րոպե ընդմիջումից հետո, որ վերցրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ-ն 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագիծը:
Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց հաջորդ նախագիծը, Լեւոն Զուրաբյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց. «Մեր նախագծի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունները բացարձակապես համարժեք չեն ստեղծված իրավիճակին, չեն ըմբռնում…»: նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ Գալուստ Սահակյանն, առանց նրան լսելու, հայտարարեց մյուս նախագծի քվեարկության մասին:
Քիչ անց՝ նիստերի դահլիճից դուրս, Լեւոն Զուրաբյանը մի խումբ լրագրողների մոտ հրապարակեց այն տեքստը, որը նա պատրաստվում էր հնչեցնել վարման կարգի ժամանակ:

ԱԺ-ն 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագիծը:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե  նախագծի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ մեծամասնությունը և նրան հարող ուժերը ջանացին փաստարկների և վերլուծությունների փոխարեն տեղափոխվել ճղճիմ, անձնական հարձակումների դաշտ.

«Սա ցույց տվեց, որ իշխանությունները բացարձակապես համարժեք չեն ստեղծված իրավիճակին, չեն ըմբռնում…»: Նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ Գալուստ Սահակյանն, առանց լսելու հայտարարեց մյուս նախագծի քվեարկության մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին