«Ազատություն» ռադիոկայանի եթերում` Ֆեսբուքյան ասուլիս հաղորդման ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին, ասաց, որ հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։

Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ ՊՆ խոսնակի՝ նախարարությունը պետք է պատրաստ լինի ամեն օր, ամեն ժամ։ Սակայն Հովհաննիսյանի կարծիքով՝ չի կարելի ասել, թե լարվածությունը տարբերվում է մեկ ամիս առաջ եղածից։

Ճշտող հարցին՝ չե՞ք բացառում, որ պատերազմ կարող է սկսվել առաջիկա մեկ տարվում, Հովհաննիսյանը պատասխանեց․«Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է լինել»։ Подробнее: https://shabat.am/am/article/184819/CHenq-bacarum--or-cankacats-ropei


