▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր նման նվիրյալները այսօր շատ պահանջված են հայ ժողովրդի կողմից

Կորոնավիրուսից բուժված կինն իր շնորհակալությունն է հայտնում  բժիշկների խմբին՝ ռազմական բժիշկ , փոխգնդապետ, վարակաբան  Վլադիմիր Էլիզբարյանի գլխավորությամբ։

Աննա Գաբրիելյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ 

Մեկ ամիս առաջ այս օրը ես,մայրս և իմ չքնաղ Մարին ունեցանք ջերմություն։

Հետազոտություններից պարզ դարձավ,որ չար վիրուսը մեր կողքով էլ անտարբեր չանցավ։

Ես ու աղջիկս ունեցանք երկկողմանի թոքաբորբ՝կովիդով արտահայտված,բարեբախտաբար մայրս,ում համար ամենաշատն էինք անհանգստանում,թոքաբորբ չուներ։

Բավականին շփոթված,լարված և վախեցած սկսեցի զանգ տալ բոլոր ծանոթ բժիշկներիս,որ հասկանամ,թե ինչ պետք է անենք։

Օր-օրի մեր վիճակը ծանրանում էր և այս դաժան հիվանդությունը արտահայտվում էր իր բոլոր վատ ախտանշաններով։

Գրեթե ամեն օր շտապ օգնություն էր գալիս մեր տուն։

Հիվանդությունը կա,այն լի է վատ անակնկալներով և հետագա բարդություններով։
Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց,որոնք պարզապես բժիշկներ չեն,նրանք իմ հարազատներն են,իմ ընկերներն են,մարդիք,ովքեր մեկ ամիս անշահախնդիր լսեցին մեզ գիշեր-ցերեկ,բուժեցին մեզ,չնայած իրենց զբաղված գրաֆիկի,պատասխանեցին մեր բոլոր զանգերին և հաղորդակցություններին և այդ ամենը մեծ սիրով և հոգատարությամբ:

Սիրելիներս՝ Ալլա Ավանեսյան, Կարինե Շահբազյան, Վլադիմիր Էլիզբարյան Նոնա Փոստոյան, Արման Մարգարյան, դուք իսկական կյանքեր փրկող եք և Ձեր նման նվիրյալները այսօր շատ պահանջված են հայ ժողովրդի կողմից։

Այսօր ես Ձեր նման սրտացավ բժիշկների եմ ուզում տեսնել մեր առողջապահության համակարգում։

ԱՍՏՎԱԾ Ձեզ պահապան

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին