▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծերանոցում բնակվող հաշմանդամ կինը մեր օգնությամբ կարող է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից

1965 թվականին ծնված Մարինե Ոսկանյանը, ով տառապում է կրծքագեղձի ուռուցքով և ծնվել է բնածին արատով /ներքին վերջույթների թերաճ/, ապրում է մեծահասակների համար նախատեսված 4-րդ տուն ինտերնատում: Բուժվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի կրծքագեղձի բաժանմունքում:

Բժիշկները չեն կարողանում իրականացնել համապատասխան բուժում՝ պատճառաբանելով նրա քաշի խնդիրը: Հայաստան ժամանած Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի կլինիկայի պրոֆեսոր դոկտոր Զոնը, հետազոտելով Մարինեին, ստանձնեց նրա բուժման կուրսը: Հետազոտության համար պահանջվող ծախսերը հոգացել է ներկայանալ չցանկացող մի բարերար: Այժմ բուժման կուրսի համար պահանջվում է 700 000 դրամ: Թեթևաքաշ լինելու պատճառով մի կուրսի գումարով գնված դեղը կբավարարի բուժման ողջ ընթացքին /3-6 քիմաթերապիա/: Որպես վերջին միջոց, Մարինե Ոսկանյանինը դիմում է հանրության աջակցությանը:

 Մարինե Ոսկանյանի անունով ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 253000180310-0090 ՀՀ դրամ, 253000180336-0093 ՌԴ ռուբլի, 253000180344-0091 ԱՄՆ դոլար, 253000180328-0092 ԵՎՐՈ, SWIFT:PRCBAM22:

Մարինեի հեռախոսահամարն է՝ +37494 88 27 19:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ 

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին