Ձերբակալվել է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Այս մասին գրում է News.am-ը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։
Ըստ աղբյուրի՝ քրեական գործում նշվում է նաև «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը։


