▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը

Երեկ Երևանում  ձերբակալվել է «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  նախագահական նստավայրի դիմաց ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, նույն ինքը` Դոգը  նստացույց էր սկսելրագրողներին ասել, թե  իր պահանջը գրավոր ներկայացրել է նախագահի աշխատակազմին:

Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:

Ըստ որոշ տեղեկությունների` նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին