▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած քաղաքացին

armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն: Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածը 1984 թվականին ծնված Հովհաննես Մ-ն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երկոյան անհայտ անձը ավտոմեքենայի մեջից նսռնակ էր նետել Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քոչարյանի առանձնատունը գտնվում է Իսակովի պողոտայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին