▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեթոթ «պերաշկին» ավելի զազրելի ա հնչում, քան ուժեղ քյաբաբը. Խաչատրյան

«Ուժեղ քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում, շատ հավանական է»,- արձագանքելով ՔՊ-ականների ելույթներին՝ ասաց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը՝ վերաբերող ԸՕ-ում փոփոխություններին:

«Հասկանում են, որ իրենց գնացքն արդեն մեկնել է, գնչուհին ճակատագիրը, բախտը բացել է, ու հիմա ընկել, փրփուրներից են կախվում»,- խոսքն ուղղելով ՔՊ-ին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ի դեպ, Մինասյան Արծվիկը ճիշտ նշեց, անցած ընտրությունների ձեր պլակատներին Նիկոլ էր գրված, մի անուն էր, չկային այլ պլակատներ, որ այլ անդամներ լինեին: Բա ՔՊ-ով գնայիք, ինչի՞ էիք ձեր Նիկոլով գնում»,- հավելեց նա:

Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է նաև հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»:

***

«Անձնավորման մասին եք խոսում: Այ մարդ, էսքան կարճ չպիտի լինի մարդու հիշողությունը. Նիկոլ Փաշինյանի անունով չէի՞ք դուք մասնակցում ընտրություններին... Ո՞նց՝ չէ, պարո՛ն Ալեքսանյան, ձեր խոսքն անգամ դասական միտք է դարձել՝ ուսապարկիզմի մասին, էս ի՞նչ եք խոսում»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՔՊ-ի ներկայացրած նախագծին, որով, հիշեցնենք, առաջարկվում է նաև հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»:

«Այսինքն դուք հիմա պայքարում եք էն երևույթի դեմ, որով եկել եք ու շարունակում եք»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը:

***

«Ընտրություններից երկու ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները»,- ելույթի ժամանակ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ասաց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը: «Էս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել, օրինակ, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել Գեղամ անունը կրող մարդիկ: Այո, դուք կարաք էտի անեք, որովհետև սահմանագծում չկա ձեզ համար»,- նշեց պատգամավորը:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին