▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեղարկվել են հերթական չվերթները․ պատճառը՝ կորոնավիրուսն է

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը գրում է.

 «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները:

Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին