▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեղարկվում է հերթական չվերթը․ պատճառը՝ կորոնավիրուսն է

«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները.

«Պայմանավորված վերջին իրադարձություններով, վերադրձվում է տոմսերի զգալի քանակը։ Հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների», - ասված է ընկերության հայտարարության տեքստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին