▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեղասպանությունից հրաժարվել. դա է գինը, որը կարող է տալ Հայաստանը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․

«Պատերազմները վերջանում են երկու եղանակով՝ անվերապահ կապիտուլյացիայով, և վերապահ՝ պայմաններով։
Ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը՝ զենքով և Բրիտանիան՝ դիվանագիտությամբ, իսկ գուցե նաև այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց։
Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։
Որն է հաղթող կողմերի պահանջները՝ Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել և Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետև դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։
2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջևան մտահոգում է Իրանին, նաև՝ Ռուսաստանին։ Պատճառները պարզ են և այս հարցում ևս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։
Առաջանում է հարց, Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, ի՞նչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել։ Դա է գինը, որը կարող է տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Այստեղ որոշողը Հայաստանի իշխանությունն է, և կարծես թե պրոցեսը գնում է։ Սահմանադրական փոփոխություններ պատրաստող կոնտինգենտն էլ կարծես թե այս գործի համար իդեալական է ընտրված։
Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին