▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա էր ՌԴ-ի հիմնական մեսիջը՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»»․ Ռոբերտ Քոչարյան

«Համոզված եմ՝ նպատակը պրոտոկոլային, կենացային մակարդակի հանդիպում ունենալն էր․ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, թե ինքն այն մարդն է, որին ընդունում են բոլորը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Մոսկվան։ Բայց Ռուսաստանի համբերությունն անվերջ չէ, և սա ուղղակի ազդակ էր՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»․ սա էր հիմնական մեսիջը»,- «Մեծ քաղաքականություն» փոթքաստի ընթացքում անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանը սրանից ավելի կախյալ վիճակում երբեք չի եղել բոլորից։ Ռուսաստանից ՀՀ-ի օբյեկտիվ կախվածությունը հսկայական է․ ԵԱՏՄ-ից դուրս գալն ո՞ւմ է ցավեցնելու։ ՀՀ արտաքին առևտրի 35-40 տոկոսը ՌԴ-ի հետ է։ Իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ՀՀ-ի հետ առևտուրը կազմում է 0,3 տոկոս»,- ընդգծել է Քոչարյանը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին