▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով

Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջից տեղեկացանք, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։

Սոլովյովի էջում ասվում է, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:

Ըստ նույն աղբյուրի` գործակալությունն արդեն դատական ​​հայց է ներկայացրել լիցենզիան կասեցնելու համար: Գործը քննվելու է արբիտրաժային դատարանում: Սա, թերեւս, Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին արձագանքներն են:

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին