▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխիան կարող է դառնալ ահաբեկիչների հաջորդ թիրախ. Զեման

Չեխիան կարող է դառնալ հնարավոր ահաբեկչական հարձակումների թիրախ։

Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով TV Blesk-ով։

Պատասխանելով հարցին այն մասին, համոզվա՞ծ է նա նախկինի պես, որ Չեխիայում կարող է ահաբեկչական հարձակում կատարվել, Զեմանը պատասխանել է. «Բնականաբար՝ այո, մենք հերթի մեջ ենք»։

Զեմանի խոսքով՝ հատուկծառայությունների գրեթե յուրաքանչյուր տեղեկություն հաղորդում է նման հնարավորության մասին։ Նա կարծում է, որ կապված դրա հետ՝ չի կարելի թերագնահատել անվտանգության նախնական միջոցառումները։

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին