▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ ասում են՝ ՔՊ-ի կին, ձեր նման ՄԻՊ մեզ պետք չէ»

«Ձեզ ասում են՝ ՔՊ-ի կին, ձեր նման ՄԻՊ մեզ պետք չէ»

«Հարի՞ր է ժողովրդավար պետություններին, որ ՄԻՊ-ը վարչապետի տիկնոջ ու գլխավոր դատախազի հետ խնջույքի մասնակցի»,-լրագրողի այս հարցին պատասխանելով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասաց․ «Սոցիալական և պաշտոնական արարողությունների ժամանակ բոլոր պետություններում լինում են, որ շատ պաշտոնատար անձիք միասին հավաքվում են»։
Հիշեցնենք, որ օրերս Աննա Հակոբյանը ճաշել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի հետ, որի ժամանակ նրան ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին