▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ փորձում են մոլորության մեջ գցել. նախարարը` դիմորդներին եւ նրանց ծնողներին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ ինքը եւ նախարարությունը պատշաճ կերպով իրազեկել են ընդունելության նոր կարգի մասին:

Նախարարը որպես ապացույց ցուցադրեց ապրիլի 30-ին իր ֆեյսբուքյան լայվը, որում մանրամասնում էր նոր կարգի մասին:

«Այսինքն մենք տեսնելու, լսելու, կարդալու ամեն ինչ ստեղծել ենք եւ ըստ էության այս մեղադրանքը, կամ դիտարկումը, թե պատշաճ իրազեկում չի եղել, չի համապատասխանում իրականությանը: Ես մի բան էլ եմ ուզում ասել ծնողներին եւ դիմորդներին, էս օրերին  ձեզ փորձում են մոլորության մեջ գցել, թե արդյուքները չեղարկվելու են, չեղարկվել են, թե կարգերը խախտվել են, արդեն ընդունելությունը ավարտված է եւ մենք ունենք արդյունքներ եւ ես շնորհավորում եմ ընդունվողներին»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ ինքը վաղը  նաեւ կանդրադառնա չափորոշիչների շուրջ սուտ տեղեկություններ տարածողներին. «Մի տրվեք սադրանքների, էն կառուցողական դիտարկումները, որոնք չափորոշիչների շուրջ մենք դրանց անպայման անդրադառնալու ենք եւ հաշվի ենք առնելու, բայց  կեղծիքն ու սուտը անպայման ջախջախվելու են եւ մնալու են անցյալում, անցյալում են մնալու նաեւ դրանք տարածողները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին