▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզի ճիշտ չեք պահում». Թիկնապահը կոպտեց լրագրողներին, իսկ նախարարը ոչ մի կերպ չպատասխանեց հարցերին

 

«Ձեզի ճիշտ չեք պահում». Պաշտպանության նախարարի թիկնապահը կոպտեց լրագրողներին, իսկ Վաղարշակ Հարությունյանը հեռացավ՝ անպատասխան թողնելով գերիների, Արցախի բանակի կազմալուծման և «իմքայլականների» կողմից բանակին հասցվող վիրավորանքների մասին լրագրողների հարցերը:

«Մեդիա պաշտպան»-ը հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ միջանցքում անպատասխան է թողել լրագրողների հարցերը։ Նույն ընթացքում նախարարի թիկնապահը փորձում է գնահատական հնչեցնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հասցեին՝ ասելով, որ լրագրողները խանգարում են և իրենց ճիշտ չեն պահում։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում թիկնապահի նման մոտեցումը։ Հանրությանը հուզող հարցերը, պետք է իրենց պատասխանը ստանան։ Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի և նմանօրինակ պահվածքը խախտում է քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Վաղարշակ Հարությունյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի, որ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառվեն և թիկնապահները չփորձեն գնահատական հնչեցնել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին