▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Չգիտեմ`ինչպես կդասավորվի մեր ընտանիքի ապագան.Հասմիկ Կարապետյանը` Կանադայի կյանքի, դստերը չլուսաբանելու մասին և ոչ միայն

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ մի քանի ամիս է, ինչ բնակվում է Կանադայում: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ` տեղափոխության, նոր միջավայրի, դստեր, երաժշտական պասիվության, սպասվող նորությունների մասին և ոչ միայն: 

Շատ լավ փոփոխություն էր ինձ համար

Կանադա եկել ենք դեկտեմբերի 13-ին, որպեսզի մեր բալիկի` Տաթևի 1-ամյակը երեքով տոնենք`ամբողջական ընտանիքով: Շատ լավ փոփոխություն էր ինձ համար, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ առանց ընտանիքիս` մորս, հորս և քրոջս օգնության այսչափ կազմակերպված և ինքնուրույն հոգ տանել երեխայիս մասին: Երևանը միշտ եղել է և կլինի ինձ համար ամենասիրելի և հարազատ քաղաքը: Շատ եմ կարոտել թե՛ Երևանի ջերմ մթնոլորտը, թե՛փողոցները, թե՛ օդը: Անսահման կարոտել եմ ընտանիքիս, բարեկամներիս ու ընկերներիս, ովքեր իմ կյանքի անփոխարինելի մասնիկն են կազմում, մարդկանց ջերմությունն ու ժպիտներն` ուղղված ինձ:

Ինձ հեշտ է համակերպվել օտարների մտածողության հետ

Նշեմ, որ փորձ ունեցել եմ ապրել Լոս Անջելեսում մոտ 2 տարի, սակայն ազատամտության առումով  շատ մեծ տարբերություն չեմ զգացել, քանի որ շուրջս հիմնականում հայեր են եղել: Սակայն, իհարկե, կանադացիներն ու ամերիկացիներն ավելի ազատ են մտածում, ամեն ոք իր կյանքով է ապրում և քիթը չի մտցնում ուրիշի կյանքի մեջ: Բոլորը միշտ ժպտում են, թեպետ` արհեստական, հանդարտ են, մեզ պես սթրես չունեն, քանի որ նրանց կյանքում կա կայունություն: Եթե ունեն աշխատանք, ուրեմն անհոգ ապրում են: Լինելով հայուհի` դեմ եմ այդչափ ազատ և անկախ լինելուն, չնայած մեր հայկական խիստ ավանդական աշխարհում կան երևույթներ, որոնք շատ դաժան են և երբեմն ծիծաղելի: Միայն կնշեի, որ մեզ մոտ շատ եմ ընդունում և սիրում այն փաստը, որ ծնող-զավակ կապը շատ ավելի ջերմ է և ամուր: Օտարերկրացիների մոտ երեխաները չափից շուտ են անկախանում և անում են այն, ինչ ուզում են, ինչն ինձ դուր չի գալիս: Սակայն պետք չէ նաև իշխել և սեփականություն համարել տղա զավակներին նույնիսկ երբ նրանք արդեն հասուն տղամարդիկ են, ինչպես մեր հայ մայրերի մեծ մասն է անում, ինչը սխալ եմ համարում: Ինձ հեշտ է համակերպվել օտարների մտածողության հետ, քանի որ ես հստակ ձևավորված  աշխարհ ունեմ և ազդեցությունների տակ չեմ ընկնում:

Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին

Շանթն ինձ օգնում է տեղափոխության հետ կապված` փորձելով հետաքրքրիր վայրեր տանել: Շատ լավ հայր է և օգնում է` չնայած հիմնականում ես եեմ Տաթևի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քանի որ նա աշխատանքի է լինում: Հանգստյան օրերին հիմնականում դրսում ենք ժամանակ անցկացնում` փորձելով հետաքրքիր և  տարբերվող դարձնել Տաթևի և ինչու չէ` նաև մեր կյանքը: Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին. Խոհանոցը պետք է կնոջինը լինի: Շանթը կենցաղում ավելի անտարբեր է , քան ես (ժպտում է): Նա ասում է, որ ես հիվանդագին մաքրասեր եմ, որ ավելի թեթև և հանգիստ կարող եմ ապրել, բայց ես չեմ կարող: Երբեմն նա է որևիցե հետաքրքիր ուտեստ պատրաստում, որը բավականին համեղ է ստացվում:

Սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում

Շնորհակալ եմ Աստծուն, որ Տաթևիս պես դուստր ունեմ: Արդեն ակնհայտ է, որ խելացի բալիկ է մեծանում: Տաթևը նույնպես իրեն շատ լավ է զգում այստեղ, քանի որ աշխատում եմ զբաղեցնել նրան, ձգտում եմ, որ շատ լինի մարդկանց շրջապատում, որ շփվող մեծանա: Սակայն զգում եմ, որ սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում: Շատ կազմակերպված երեխա է և կարծես ընկերուհիս լինի: Ամեն դեպքում վստահ եմ, որ Հայաստանում երեխաները շատ ավելի ուրախ ու երջանիկ են իրենց զգում, քան օտարության մեջ:

Հոգուս խորքում նույն 20 տարեկան աղջիկն եմ

Երբ զգում ես, թե ինչ մեծ պատասխանատվություն է ծնող լինելը, հասկանում ես, որ ժամանակն է եսասիրությունն ու քեզ կարևորելու գործոնը  մի կողմ դնել, պետք է ուժերդ հավաքես և մեծանաս` ուզես, թե չուզես: Բայց միևնույն է` հոգուս խորքում նույն 20 տարեկան աղջիկն եմ, ով դեռ չի էլ մտածում «մեծանալու» մասին: Մարդիկ հոգով չեն մեծանում. դա փաստ է:

Առանց երեխայիս իմացության` չեմ ցանկանում նրան հայտնի դարձնել

Ես ոչ թե թաքցնում եմ երեխայիս, այլ չեմ լուսաբանում. դրանք տարբեր բաներ են: Առանց երեխայիս իմացության` չեմ ցանկանում նրան հայտնի դարձնել, քանի որ նա դեռ փոքր է: Երբ մեծանա, թող ինքը որոշի և իր նկարները մայրիկի պես տարածի աշխարհով մեկ, եթե ցանկանա հայտնի դառնալու ուղին ընտրել (ժպտում է):

Ես չեմ կարողանում մեղադրել այն մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկիր

Մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ ծնվել է, բայց, ցավոք, շատերն են հեռացել և հեռանում հայրենիքից` տարբեր պատճառներից ելնելով: Ես չգիտեմ` ինչպես կդասավորվի մեր ընտանիքի ապագան և որտեղ կբնակվենք, տա Աստված` դա լինի Երևանը, սակայն ես չեմ կարողանում մեղադրել այն մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկիր, ապրում են, աշխատում և ավելի հաջողակ ու խոստումնալից ապագա ապահովում իրենց երեխաների համար: Ես վստահ եմ, որ ստիպված են հեռանում հայրենիքից, բայց հոգեպես տանջվում են ու կարոտում Հայաստանը: Պետք է ասեմ, որ արտերկրում ապրելը և հաստատվելն այդքան էլ հեշտ չէ: Մեր պատկերացումներն ու սպասումները շատ ավելի երանելի են:

Չի ստացվում համատեղել երգարվեստն ու երեխայի խնամքը

Փաստորեն, ես այն մայրերից եմ, ովքեր նախընտրում են լիարժեք ժամանակ տրամադրել իրենց փոքրիկին, իմ դեպքում` շատ սպասված: Դայակ հասկացությունը շատ լավ բան է, բայց` ոչ ինձ համար: Ես իմ արվեստի երկրպագուներին մեծ սիրով նվիրել եմ կյանքիցս 25 տարի և կարծում եմ` արժե սեփական երեխային գոնե 2-5 տարի նվիրել: Չի ստացվում համատեղել երգարվեստն ու երեխայի խնամքը, բայց սա ժամանակավոր երևույթ է: Ես դեռ հանդես կգամ նոր երգերով ու տեսահոլովակներով: Իմ լսարանը մեծ սիրով ու համբերատարությամբ սպասում է ինձ: Երջանիկ եմ, որ նրանք ողջունում են իմ` մայր լինելու փաստը և երբեք երես չեն թեքում ինձանից այդ պատճառով: Կա պատրաստի երգ, խոսքերն ու երաժշտությունն իմն եմ, գործիքավորումը Դեր Հովայինն է: Դեռ շատ անելիքներ կան, սակայն ամեն ինչ` իր ժամանակին: Ես ուզում եմ միայն, որ մարդկանց ճաշակը շատ չիջնի, որ որակով երգերը պահանջարկ ունենան, որովհետև գաղտնիք չէ, որ երգարվեստը գնալով կորցնում է իր որակը:

Աստծո ձեռքերում է ամեն ինչ

Դեռ ինձ համար շատ շուտ է մտածել ընտանիքի համալրման մասին: Աստծո ձեռքերում է ամեն ինչ: Ապրում եմ այսօրվա օրով: Կապրենք, կտեսնենք:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Հասմիկ Կարապետյանը` կյանքի հարվածների, Շանթի հետ ամուսնանալու վախերի և նրա շնորհիվ բուժվելու մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին