nrnak.com-ը, հիշեցնելով, որ անդրադարձել էր Երևանում սնկի պես աճող դեղատների գործունեությանը, որոնք չեն համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափանիշներին, կրկին նշել է, որ որոշ դեղատներ վաճառում են մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված դեղամիջոցներ, որոնց մասին տեղեկություններ չունեն ո՛չ առողջապահության նախարարության համապատասխան մարմինները, ո՛չ էլ գնորդները:
Կայքը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի մի շարք դեղատներում ազատ կերպով վաճառում են չգրանցված դեղեր, մասնավորապես խախտումներ են նկատվել Աբովյան 39 հասցեում գտնվող «Սամվել Սահակյան ՍՊԸ» դեղատանը. կայքի լրագրողին հաջողվեց ձեռք բերել «КАПОТЕН» անունը կրող դեղը, որը, ինչպես հաղորդել են ՀՀ առողջապահության նախարարույթունից, ՀՀ-ում համարվում է չգրանցված դեղորայք և այն հանրապետություն է մուտք գործում մաքսանենգ ճանապարհով:
Համապատասխան փաստերը ուղարկվել են առողջապահության նախարարություն: