▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի եղել մի օր, որ ես չսիրեմ քեզ. Նապոլեոն

 

Նապոլեոնը ժոզեֆինային ...


Սիրելիս, խնդրում եմ, հաճախ մտածիր իմ մասին: Գրիր ամեն օր...Դու կամ լավ չես զգում քեզ,կամ չես սիրում ինձ...Մի՞թե կարծում ես, որ իմ սիրտը մարմարից է ... Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են: Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դուք ,որին բնությունն օժտել է բանականությամբ, քնքշությամբ, գեղեցկությամբ… Դուք , միակ թագուհին իմ սրտի… Դուք, և դա, իհարկե, Ձեզ լավ հայտնի է, թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման...                                                

Չի եղել մի օր, որ ես չսիրեմ քեզ… Չի եղել մի  գիշեր, որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...և չի եղել դեպք, որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ... ստիպում են լինել հեռու քեզանից...

Այն օրը, երբ դու կասես` չեմ սիրում քեզ այլևս,  կդառնա իմ սիրո կամ իմ կյանքի վերջին օրը...


Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին, որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո, ես կհրամայեի պոկել նրան ինձանից....

Հիշու՞մ ես բառերն այն, որ ասացի քեզ մի օր... Բնությունը պարգևել է ինձ ուժով, աներեր ոգով... Իսկ քեզ նա հյուսել է ժանյակներից ու օդից ...

Մնաս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ, նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ... Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...

Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին, անզուգական, իմ քնքուշ Ժոզեֆինա: Այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ, երբ հանկարծ պատկերացնում եմ, որ զայրացած   եք, տխուր կամ   անհանգստացած,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ:

 

Աղբյուրը` lili-mardastco.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին