▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի համարձակվում նույնիսկ պատասխանել իր հասցեին հնչող ստորացումներին․ Ցուցարարը՝ Փաշինյանի մասին

Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարություն շենքի դիմաց ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները իրենց հետ բերել են Նիկոլ Փաշինյանի նկարը, որի դեմքի վրա խաչ էր արված: Ցուցարարները այն ցանկանում էին փակցնել ծառին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

«Ամսի 10-ին այս շենքում նստած երկրի դավաճանը՝ Նիկոլը, ստորագրեց կապիտուլյացիոն ակտ: Նա, այս շենքում նստած, թշնամուն նվիրեց մեր հողերը, մեր Շուշին: Այս դավաճանը իր ապաշնորհության, մեծամտության և տգիտության հետևանքով հասցրեց նրան, որ ունեցանք 5000 զոհ և 10.000 վիրավոր: Ունեցանք տնտեսական մեծ  կորուստներ, հիմա էլ ունենք գերիներ: Այս սրբապիղծը մինչև հիմա չի կարողանում վերադարձնել մեր զինվորներին: Այս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում նույնիսկ պատասխանել իր հասցեին հնչող ստորացումներին, Նիկո՛լ այսքանից հետո ոնց ես գնալու մեր երկիրը ներկայացնելո՞ւ»,- այս մասին ասաց ցուցարար,  «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին