▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի անվերջ զբաղվել պոպուլիզմով, հերիք է

 

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չի կարելի անվերջ զբաղվել պոպուլիզմով, հերիք է.. 

Զոհված զինծառայողների մայրերի վշտի և ցավի վրա ձեռք բերված քաղաքական դիվիդենտը, կարծում եմ, առնվազն ազնիվ չէ... Կան նուրբ, շատ նուրբ թեմաներ, հույզեր...

Սիրելի գործընկեր, կանգ առեք.. Կամ գոնե 3 մարդու կյանք խլած, բազում երեխաների որբ թողած, զինված հարձակում գործած մարդկանց «խղճի բանտարկյալ» մի կոչեք... Մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելը՝ խիստ ընդդիմադիր երևալու համար ազնիվ չէ, մի արեք այդպես...

Եվ հիշեք՝ միշտ չէ, որ լռությունը համաձայնության նշան է...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին