Ծիծաղելի է, երբ Մայդանում իրենց երկրի ազատության ու արժանապատվության համար պայքարող ուկրաինացիներին ռուս ու ռուսամետ ճորտասերները մեղադրում են շահախնդրության ու դրսից փող ստանալու համար: Այո, շահը ակնհայտ է, նրանք չեն էլ թաքցնում մարդավարի ապրելու իրենց շահախնդրությունը, իսկ փողը հենց Ռուսաստանն է վճարում` չէ որ 15 միլիարդ դոլար Կիեւին ինքը պ-ն Պուտինն է խոստացել, գազի գինն էլ կտրուկ իջեցրեց: Ահա դիմադրության գինն ու արժեքը: Կարող ենք` մենք էլ պայքարով այսպես գին ու արժեք ձեռք բերենք:
Ճորտասերները նաեւ անշնորհակալ են` ամեն Աստծո օր նրանք առնվազը 200-300 դրամ են տնտեսում միայն տրանսպորտում, ի շնորհիվ ուղեվարձի թանկացման դեմ ամառային մեր պայքարի: Այսօր էլ պարտադիր կուտակայինի դեմ պայքարը նաեւ նրանց շահն է պաշտպանում, բայց դե գաղութային մտածելակերպը նրանց թույլ չի տալիս դա խոստովանել... Ոչինչ, "...и тебя вылечат".
Ծիծաղելի է, երբ Մայդանում պայքարողներին ճորտասերները մեղադրում են շահախնդրության մեջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet