▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղելի կլինի այն ժողովուրդը, որն այսուհետ հավատա Փաշինյանի գլխավորությամբ որևէ զարգացման հեռանկարի. Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ, Երևանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծիծաղելի կլինի այն ժողովուրդը, որը այսուհետ հավատա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ զարգացման հեռանկարի։ Արժանապատվություն ունեցեք՝ ՀԵՌԱՑԵՔ։ Հեռացեք ինքնակամ՝ փոխանցելով իշխանությունը Ո՛Չ ԵՐԲԵՔ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ։ Լավ մտածեք, թե ում։ Որպեսզի կարողանաք և՛ շանս տաք երկրին, և՛ ապահովեք անցնցում փոխանցումը։ Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը»։

Կարդացեք նաև՝ Մեր տղաները զոհվեցին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար. Նիկոլ Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին