▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդում համերգային հարթակ են տեղադրում... սրանց սիրտը համերգ է ուզում

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ծիծեռնակաբերդում համերգայյին հարթակ են տեղադրում: Վարչապետի աթոռը զբաղեցնողը եւ իր թիմը բացարձակ զուրկ են երեւույթները պատշաճ գնահատելու ունակությունից:

Եղեռնի զոհերի հիշատակի վայրը լռության եւ խորհելու տեղ է, ոչ թե համերգ տալու, նույնիսկ եթե այդ համերգը դասական երկացանկով է:

Ինչո՞ւ է այդքան երկար հուշահամալիր տանող ճանապարհը. այդ երկար ճանապարհն այնտեղ գնացողի համար խորհելու հնարավորություն է: Իսկ սրանց սիրտը համերգ է ուզում, նրանք մտածել չեն կարողանում: Սրանք սպառող են, ոչ թե ստեղծող: Սրանց ստեղծածն էլ սպառում է՝ մեծ հաշվով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին